
Լրագրող Թաթուլ հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանգստյան օրերին փորձում եմ համակարգել, լրացնել իմ արխիվը, այն, ինչ չեմ հասցրել անել անցնող տարիներին:
Թեև 44-օրյա պատերազմի մասին ունեմ հսակայական նյութեր և ժամանակագրություն, երեկվանից նաև ինձ մոտ արխիվացնում եմ ՀՀ արտգործնախարարության համապատասխան հատվածը, որը կրում է հետևյալ խորագիրը. «Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն»:
Ինչպես գրել եմ երեկ մեկ այլ առիթով, մեր արտգործնախարարությունը իր կայքից հեռացրել է «Լեռնային Ղարաբաղ» բաժինը, ինչպես նաև՝ «Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներ» հատվածը:
Ես չեմ կարող ասել, թե ինչո՞ւ է դա արվել, ե՞րբ է վերականգնվելու և վերականգնվելու է կամ ոչ:
Փաստաթղթեր հեռացնելով, կարծում եմ, պատմությունը չի մոռացվում»: