ԱՄՆ նախագահ Թրամփը, որ ամեն կերպ ուզում էր Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալ, բայց չստացավ, երևի որոշել է պատերազմի մրցանակաբաշխության մասնակցել: Հունվարի 3-ի լուսաբացին, առանց պատերազմ հայտարարելու, ԱՄՆ-ը ռազմական ագրեսիա է սկսել Վենեսուելայի դեմ: Լրատվական գործականությունները հաղորդում են «խաղաղասեր» ԱՄՆ-ի կողմից հրթիռային հարձակման և Կարակասում առնվազն 7 խոշոր պայթյունների մասին: Հաղորդում է, որ հարվածներն ուղղված են եղել Վենեսուելայի պաշտպանության նախարարությանը, ավիաբազային և ռազմական օդանավակայանին:
Վենեսուելայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկիրը ենթարկվել է «ԱՄՆ կողմից լուրջ ռազմական ագրեսիայի»: Ինչպես հաղորդում է ՌԲԿ գործակալությունը, Վենեսուելայի նախագահ Մադուրոն հանդես է եկել երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու և անհապաղ զինված պայքարի անցնելու մասին:
«Այս հարձակման նպատակը Վենեսուելայի ռազմավարական պաշարները, մասնավորապես նավթն ու օգտակար հանածոները զավթելն է՝ երկրի անկախությունը ուժով խարխլելու միջոցով: Նրանց դա չի հաջողվի: Ավելի քան 200-ամյա անկախությունից հետո, ժողովուրդն ու իր օրինական իշխանությունը հաստատակամ են ինքնիշխանության և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքը պաշտպանելու հարցում»,-ասված է Մադուրոյի հայտարարության մեջ:
