Հայաստանում շուրջ 60 բնակավայր հոսանքազրկված էր. մոտ 5 ժամ անց ՔՊ-ականացված ՀԷՑ-ը խոսեց մատակարարման վերականգնման մասին





Այն, որ ՀԷՑ-ը «Տաշիրից» խլելուց և ՔՊ-ականացնելուց հետո այդ ռազմավարական ենթակառուցվածքը լրջագույն ռիսկերի տակ էր հայտնվելու, շատերը չէին կասկածում: Ձմեռային առաջին իսկ փորձությունը բացահայտեց նման կանխատեսումների լիարժեք արդարացվածությունը: 

Բացի այն, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի, ապա նաև Նոր Արեշ թաղի բնակիչները շոկային օրեր անցկացրեցին տևական հոսանքազրկման հետևանքով, երկրի բազմաթիվ այլ բնակավայրերում էլ լիովին զգացին ՔՊ-ական ՀԷՑ-ի աննախադեպությունները: 
Իրականում, լուրջ կառավարիչը դեռ ամռանը պետք է նախապատրաստված լիներ ձմեռային կանխատեսելի խնդիրներին: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ամռանն ու աշնանը գերազանցապես զբաղված էին ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելու և ցանցի ստորաբաժանումներում յուրային քպ-ականներին նշանակելու «մեծ գործերով»: 
 

Այսպես՝

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է (հունվարի 2-ի կեսօրին), որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են հետևյալ բնակավայրերը․

Վայոց ձորի մարզ

• գ. Ելփին

• գ. Շաղափ

• գ. Ողջաբերդ

• գ. Վերին Կարմիրաղբյուր

• գ. Գլաձոր

• գ. Վերնաշեն

• գ. Բերքանուշ

• գ. Մալիշկա

• ք. Եղեգնաձոր

Կոտայքի մարզ

• գ. Ջրվեժ

• գ. Պտղնի

• գ. Գառնի

• գ. Զորավան

• ք. Եղվարդ

• գ. Նոր Արտամետ

• գ. Մեղրահովիտ

• գ. Տանձուտ

• գ. Նոր Արտագերս

Տավուշի մարզ

• գ. Նորաշեն

• գ. Մովսես

• ք. Բերդ

• գ. Պառավաքար

• գ. Վարագավան

• գ. Կոթի

• գ. Ոսկևան

• գ. Բարեկամավան

• գ. Հաղարծին

• գ. Հովք

• գ. Գոշ

• ք. Դիլիջան

Արարատի մարզ

• ք. Մասիս

• գ. Բաղրամյան (Արտաշատի շրջան)

• գ. Բուրաստա

• գ. Դալար

• ք. Արտաշատ

• գ. Ազատավան

• գ. Մրգավան

• գ. Արաքսավան

• գ. Դիմիտրով

• գ. Սայաթ-Նովա

• գ. Ջանֆիդա

• գ. Փշատավան

Արագածոտնի մարզ

• գ. Կաթնաղբյուր (Թալինի շրջան)

• գ. Աշնակ

• գ. Վերին Սասնաշեն

• գ. Դավթաշեն

• գ. Սարալանջ (Նաիրիի շրջան)

• գ. Արագյուղ

• գ. Բուժական

Շիրակի մարզ

• գ. Ախուրյան

• գ. Կամո

• գ. Շիրակամուտ

• գ. Սարալանջ (Սպիտակի շրջան)

• գ. Մեծ Պարնի

Վերոնշյալ բոլոր բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում:

Ինչպես նաև Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված են հետևյալ հասցեները.

Լոռու մարզ՝

ք.Ախթալա

գ. Քարկոպ

գ. Ճոճկան

գ. Մեծ Այրում, Փոքր Այրում

գ. Շամլուղ

գ. Թեղուտ:

Այս պահին բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ»։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է (հունվարի 2-ի երեկոյան 18-ի սահմաններում)․

«Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով՝ այդ թվում ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ ՕԳ (օդային գծի) երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը:

Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի ԼՏԵ (լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան) 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ ինչի արդյունքում կանխատեսվում է 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնում»:

Ավելի վաղ ՀԷՑ-ից հայտնել էին, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են  շուրջ 60 բնակավայր։ 



Leave a Comment