Որքա՞ն գումար է Հայաստանը ծախսել վերջին 4 տարում COVID-19-ի դեմ պատվաստանյութ գնելու համար

https://arm.sputniknews.ru/20260103/vorqan-gumar-e-hajastany-tsakhsel-verjin-4-tarum-covid-19-i-dem-patvastanjut-gnelu-hamar-97364329.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35034515_26:0:1574:1161_1920x0_80_0_0_54a297ce959a614dafcf7934811db2bd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կորոնավիրուս, պատվաստանյութ, հայաստան

կորոնավիրուս, պատվաստանյութ, հայաստան

Բաժանորդագրվել

2023 թվականի վերջին բնակչության 98%-ի մոտ ձևավորվել է հիբրիդային՝ հետպատվաստումային և հետինֆեկցիոն իմունիտետ։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանը 8 մլրդ 114 մլն 556,3 հազ. դրամ (մոտ 21,35 մլն դոլար) է ուղղել կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պատվաստանյութերի գնմանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից։

Ընդհանուր առմամբ հանրապետություն է ներկրվել 4 158 660 դեղաչափ պատվաստանյութ։ Դրանցից 1 893 060-ը գնվել է պետական միջոցների հաշվին, ևս 2 265 600-ը տրամադրվել է միջազգային գործընկերների կողմից՝ որպեսմարդասիրական օգնություն։ Մատակարարվել են «AstraZeneca», «Moderna», «Pfizer-BioNTech», «Sinopharm Group» ընկերությունների, Գամալեայի անվան պետբյուջետային հիմնարկի և «Human Vaccine» ընկերությունների արտադրած պատվաստանյութերը։

Կենտրոնից պարզաբանեցին, որ պատվաստանյութերի նյութատեխնիկական ապահովման ծախսերը, ներառյալ սառը շղթայի պահանջիպահպանումը, փոխադրումն ու բաշխումը, ինչպես նաև պատվաստման կետերի ֆինանսավորումը և բժշկական անձնակազմի վարձատրությունը, նախատեսված էին ազգային կենտրոնի և իմունիզացիայի արշավին մասնակցած բժշկական կազմակերպությունների բյուջեներում:

2021 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում պատվաստումների համար օգտագործվել է 2 306 922 դեղաչափ պատվաստանյութ։ Մասնավորապես, առաջին դեղաչափը ստացել է 1 166 934 մարդ, իսկ երկրորդը և երրորդը՝ 1 139 988 մարդ։

Կենտրոնի տվյալներով՝ պատվաստումները նպաստել են հիվանդության ծանր ձևերի և մահացու ելքերի թվի նվազմանը։

2021-2023 թվականներին Հայաստանում կոլեկտիվ իմունիտետի մակարդակը գնահատելու նպատակով իրականացվել են շիճուկային հետազոտություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի վերջին բնակչության 98%-ի մոտ ձևավորվել է հիբրիդային՝ հետպատվաստումային և հետինֆեկցիոն իմունիտետ։ Ներկայում COVID -19-ի դեմ պատվաստումից հետո շիճուկային հետազոտություններ չեն իրականացվում։

Leave a Comment