Բրիտանիայում ավերվել է Իսրայելին զենք մատակարարող գործարանը․ The Telegraph • Tribune.am

Պաղեստինամետ ակտիվիստները ներխուժել են Էդինբուրգի ծայրամասում գտնվող Bruntons Aero Products ընկերության օբյեկտ և վնասել սարքավորումներ, այդ թվում՝ համակարգչային սերվերներ՝ բողոքելով Իսրայելին զենքի վաճառքի դեմ։ Այդ մասին հայտնում է The Daily Telegraph-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Նոր տարվա նախօրեին։ Թերթի տվյալներով՝ ցուցարարները դժգոհություն են հայտնել այն փաստից, որ Bruntons Aero Products-ը բաղադրիչներ է մատակարարում Իսրայելին զենք վաճառող պաշտպանական հսկաներին՝ Leonardo և BAE Systems ընկերություններին։

Հարձակման ընթացքում ակտիվիստները մուրճերով վնասել են սարքավորումները, ինչպես նաև գրաֆիտի են թողել հետևյալ գրությամբ․ «Սա միակ միջոցն է դրան վերջ տալու համար»։

Շոտլանդիայի ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը։ Այս պահի դրությամբ Մեծ Բրիտանիայում գործող որևէ պաղեստինամետ կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար։

Leave a Comment