Ուր գնալ ձմռանը Երևանից դուրս. հինգ մեկօրյա երթուղի (ՖՈՏՈ)

Եթե ցանկանում եք թեկուզ մեկ օրով քաղաքային իրարանցումը փոխարինել ձյունածածկ բնապատկերներով և լեռնային տեսարաններով, ապա այս երթուղիները կատարյալ են. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի/Նովոստի–Արմենիա/ Քանի դեռ Երևանն ուշքի է գալիս ամանորյա տոներից հետո, քաղաքից դուրս ձմեռն այլ տեսք ունի. լռություն Սևանա լճում, սառնամանիքային մառախուղ Գառնու կիրճում, Դիլիջանի փշատերև օդը: Եթե ցանկանում եք թեկուզ մեկ օրով քաղաքային իրարանցումը փոխարինել ձյունածածկ բնապատկերներով և լեռնային տեսարաններով, ապա այս երթուղիները կատարյալ են:


Գառնի և Գեղարդ. պատմությունը ձյունե լռության մեջ


Гегард


Ձմռանը զբոսաշրջիկներն այստեղ զգալիորեն քիչ են, հնագույն հուշարձանները բացահայտվում են նորովի: Կիրճի եզրին գտնվող Գառնու հեթանոսական տաճարը, «Քարերի սիմֆոնիայի» եղյամապատ բազալտե սյուները և Գեղարդի քարանձավային վանքը՝ առանց սովորական բազմության, ստեղծում են միայնության եզակի զգացողություն:


Հեռավորությունը՝ Երևանից մոտ 30 կմ


Ճանապարհի տևողությունը՝մոտ 45 րոպե մեքենայով


Ի՞նչ համտեսել Գառնի գյուղում կարելի է այցելել ճամփեզրի փոքրիկ սրճարաններ, որտեղ թոնրում լավաշ են թխում, կարելի է ըմպել տաք թեյ կամ սուրճ:


Խորհուրդ վերցրեք թերմոս տաք ըմպելիքով. տաճարի մոտ սառը քամիները հազվադեպ չեն: Լուսանկարվելու լավագույն ժամանակը առավոտն է, երբ արևը լուսավորում է լեռների լանջերն ու տաճարի սյուները:


Սևան. Լիճը՝ ձմեռային մշուշի մեջ


Севан


Ամռանն այստեղ բազմամարդ է, իսկ ձմռանը Սևանը դառնում է գրեթե անձայն: Ջրի վրայի մառախուղը, ափամերձ հազվադեպ ձկնորսները և Սևանավանքը, որը, կարծես, սավառնում է լճի վրա, ստեղծում են հանգիստ, գրեթե մեդիտատիվ մթնոլորտ:


Հեռավորությունը՝ Երևանից մոտ 65 կմ


Ճանապարհի տևողությունը: 1–1,5 ժամ:


Ի՞նչ համտեսել ափամերձ սրճարաններում մատուցում են ձկնային կերակրատեսակներ, իսկ որոշ զբոսաշրջային վայրերում ձմռանը կարելի է փորձել տաք ըմպելիքներ՝ զբոսանքից հետո տաքանալու համար:


Կարևոր է վանքը բաց է, բայց աստիճաններով բարձրանալիս պետք է զգույշ լինել. ձմռանը դրանք հաճախ սառցակալած են լինում: Հագնվեք տաք. լճի մոտ սովորաբար ավելի ցուրտ է, քան Երևանում:


Ապարան. հաց, լեռներ և ճանապարհ դեպի Արագած


Արագած լեռան ստորոտին գտնվող այս փոքրիկ քաղաքը գրավում է ոչ այնքան տեսարժան վայրերով, որքան իր գաստրոնոմիկ մթնոլորտով: Ձյունապատ տեսարանները, Հաղթանակի խաչքարը և տեղի թխվածքատներից եկող թարմ հացի բույրը ուղևորությունը դարձնում են առանձնահատուկ հարմարավետ:


Հեռավորությունը՝ Երևանից մոտ 60 կմ


Ճանապարհի տևողությունը՝ մոտ 1 ժամ:


Ի՞նչ համտեսել Ապարանի հայտնի թխվածքատներից արժե գնել թոնրի մատնաքաշ, սուրճ և տեղական քաղցրավենիք:


Բոնուս Արագածոտնի մարզով անցնող ճանապարհին կարող եք կանգ առնել հայոց այբուբենի հուշարձանի մոտ. ձմռանն այն առանձնահատուկ տեսք ունի:


Արենի և Նորավանք. կարմիր ժայռեր և ձմեռային արև


Армения красивое фото нораванк


Այս ընտրանու ամենահեռու երթուղին է, բայց պարզ ձմեռային օրը այն լիովին արդարացնում է ճանապարհը: Նորավանքի կարմիր ժայռերը տպավորիչ կերպով հակադրվում են ձյան հետ, իսկ 13-րդ դարի վանքի լռությունը տրամադրում է խորհել և անշտապ զբոսնել։


Հեռավորությունը՝ Երևանից մոտ 110 կմ


Ճանապարհի տևողությունը՝ մոտ 2 ժամ մեկ ուղղությամբ


Ի՞նչ համտեսել Արենի գյուղում գործում են գինեգործարաններ, որտեղ կարելի է համտեսել տեղական գինիներ: Այստեղ արտադրում են «Արենի նուար» գինի՝ հայկական ավտոխտոն խաղողի տեսակից: Ձմռանը ավելի լավ է նախապես ճշտել գինեգործարանների աշխատանքային գրաֆիկը:


Խորհուրդ դուրս եկեք վաղ առավոտյան, որպեսզի հասցնեք և՛ վանք այցելել, և՛ համտեսի մասնակցել: Լեռնային ճանապարհը ձմռանը, որպես կանոն, կանոնավոր մաքրվում է:


Դիլիջան. ձմեռը «հայկական Շվեյցարիայում»


дорога, трасса, повороты, Дилижан, сне


Փշատերև անտառները, լեռնային օդը և փայտե պատշգամբներով հին քաղաքը Դիլիջանը ձմռանը դարձնում են առանձնահատուկ գրավիչ: Այն հանգիստ զբոսանքների և տաք թեյի վայր է, որտեղ թվում է, թե ժամանակն այլ կերպ է անցնում։


Հեռավորությունը՝ Երևանից մոտ 100 կմ


Ճանապարհի տևողությունը՝ 1,5–1,7 ժամ


Ի՞նչ համտեսել հին քաղաքի սրճարաններում և ռեստորաններում ձմռանը մատուցում են ավանդական քաղցրավենիք և սննդարար հայկական կերակրատեսակներ, որոնք հատկապես համեղ են ցուրտ եղանակին:


Ու՞ր այցելել Tufenkian Old Dilijan Complex արհեստագործական համալիր: Այստեղ կարող եք ծանոթանալ վարպետների աշխատանքներին և ձեռք բերել ձեռագործ հուշանվերներ:


Ուղևորությունից առաջ


● Ուսումնասիրեք ճանապարհների վիճակը և եղանակի տեսությունը. հունվարին հնարավոր են սառնամանիքներ և մերկասառույց: Մայրուղիների վիճակին կարող եք ծանոթանալ armtraffic.am կայքում:


● Ճշտեք աշխատանքային գրաֆիկը. ձմռանը որոշ թանգարաններ, սրճարաններ և գինեգործարաններ աշխատում են կրճատված ժամանակացույցով:


● Բյուջեն երկուսի համար. 10-ից 25 հազար դրամ՝ կախված երթուղուց:


● Ինչ վերցնել. տաք հագուստ, հարմարավետ և չսահող կոշիկներ, թերմոս՝ տաք ըմպելիքով և թեթև սնունդ:


Որ երթուղին ընտրել՝ կախված է տրամադրությունից: Լռության և բնության համար արժե գնալ Սևան կամ Դիլիջան, պատմության համար՝ Գառնի և Գեղարդ, իսկ գաստրոնոմիկ մթնոլորտի համար՝ Ապարան կամ Արենի:

Leave a Comment