10 գաղափար, թե ինչպես անցկացնել տոնական օրերը Երևանում

Ներկայացնում ենք 10 հարմար գաղափար, որոնք ձեր ամանորյա օրերը կլցնեն ուրախությամբ և հրաշքներով


ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Երևանը  տոնում է Ամանորը. քաղաքը փայլում ու շողում է գունեղ լույսերով՝ կարծես հրավիրելով ընդառաջ գնալ հրաշքին: Ներկայացնում ենք 10 հարմար գաղափար, որոնք ձեր ամանորյա օրերը կլցնեն ուրախությամբ և հրաշքներով:


1. Դիտեք ամանորյա մանկական ներկայացում կամ բալետ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:


2.  Զբոսնեք տոնական Երևանով. հիացեք Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառով, զբոսնեք Հյուսիսային պողոտայով և վայելեք բազմաթիվ խանութների տոնական ձևավորված ցուցափեղկերը, որոնք գայթակղիչ կերպով հմայում են զբոսաշրջիկներին ու անցորդներին:


3.  Այցելեք սահադաշտ՝ Օպերային թատրոնի դիմաց:


4.  Զբոսնեք տոնական տոնավաճառներում («Սիզնս» և Շահումյանի անվան պուրակներ)՝ թարմանալու տաք գլինտվեյնով ու քաղցրավենիքով, ինչպես նաև հիանալու (կամ գնելու) տեղի վարպետների ձեռագործ զարդերն ու նվերները:


5. Կազմակերպեք տոնական ֆոտոշարք փողոցներում ամանորյա դեկորացիաների ֆոնին:


6. Համտեսեք ձմեռային մենյուն Երևանի հարմարավետ ռեստորաններում և սրճարաններում (խաշ, տոլմա, տաք աղանդեր, հայկական լեռնային խոտաբույսերով թեյ):


7. Ձմեռային ռելաքս-օր. մերսում, սաունա և առողջարար այլ պրոցեդուրաներ մերսման սրահներում, առողջության կենտրոններում և լողավազաններում:


8. Անցկացրեք «հարմարավետ» երեկո տանը. փաթաթվեք ձեր սիրելի ծածկոցով, վայելեք մի գավաթ գլինտվեյն կամ խոտաբույսերով թեյ՝ կարդալով գիրք կամ դիտելով սիրելի սերիալը:


9. Գնացեք հյուր նրանց, ում վաղուց չեք տեսել: Ամանորը հիանալի առիթ է հաճելի մարդկանց հետ կապը վերականգնելու համար:


10. Գնացեք կինո: Տոնական օրերին կինոթատրոններում ցուցադրվում են տարբեր թեմաներով ֆիլմեր՝ նկարահանված թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:


Մեր առաջարկները.


•     «Մոսկվա» կինոթատրոն. «Թանկարժեք տղաներ», «Ավատար. կրակ և մոխիր», «Բուրատինո», «Չեբուրաշկա-2», «Զվերոպոլիս-2»:


•    «Սինեմա Սթար». «Անակոնդա», «Նրանց երազանքի մեղեդին», «Պրոստոկվաշինո», «Մոլովուշկա», «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ», «Ավատար. կրակ և մոխիր»:


•    «Կինոպարկ». «Գողություն հայկական ձևով», «Թանկարժեք տղաներ», «Ավատար. կրակ և մոխիր», «Բուրատինո», «Չեբուրաշկա-2»

Leave a Comment