Մեքսիկայում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նախագահի ասուլիսի ժամանակ

Բաժանորդագրվել

Ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Մեքսիկայի Գերերո նահանգում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Մեքսիկայի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։

«Նախնական տեղեկություններով՝ 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սան Մարկոս քաղաքից 15 կմ հարավ-արևելք՝ Գերերո նահանգում»,- հայտնում է ծառայությունը X սոցիալական ցանցի էջում:

Երկրաշարժի պահին Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը ԶԼՄ-ների հետ հանդիպման է եղել։ Նա ստիպված է եղել ընդհատել ասուլիսը։

Շեյնբաումի ելույթի ժամանակ հնչել է երկրաշարժի մասին զգուշացնող ազդանշանը։ Նախագահը բարձրախոսով հայտարարել է, որ բոլորը հանգստություն պահպանեն։ Դրանից հետո բոլորը դուրս են եկել դահլիճից։

Քիչ անց հանդիպումը վերսկսվել է։ Շեյնբաումը հաստատել է 6,5 մագնիտուդով երկրաշարժի փաստը: Նրա խոսքով՝ Գերերո նահանգում լուրջ ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։ Երկրի նախագահը նաև ընդգծել է, որ մայրաքաղաք Մեխիկոյում ևս ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Leave a Comment