Ամփոփելով 2025-ը ELSTYLE.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր բալիկ ունեցան 2025-ին։
Մարտի 22-ին ծնվել է պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի 3-րդ երեխան։ Զույգը
դուստր է ունեցել։
Հաղորդավար Վարդան Սարգսյանը ապրիլի 15-ին հայտնեց, որ հայր է դարձել։ Վարդանը որդուն անվանակոչել է Նորայր։
Շուշաննա Թովմասյանը երրորդ անգամ է մայրիկ դարձել: Ապրիլի 26-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել դերասանուհու եւ ռեժիսոր Վահե Սայանի դուստրը, որին ծնողներն անվանել են Էտնա:
Նոյեմբերին մոդել ու հաղորդավար Լուսինե Թովմասյանը եւ նրա ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանն երրորդ անգամ ծնողներ դարձան։
Զույգն արդեն միասին է 12 տարի ու եւս մեկ դուստր ու որդի ունի։
Երգիչ Դավիթ Կիրակոսյանը հայր է դարձել։ Փոքրիկը լույս աշխարհ է եկել դեկտեմբերի սկզբին։
Դեկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ Սևակ Ամրոյանն ու կինը կրկին ծնողներ են դարձել:









