Իշխան Սաղաթելյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը՝ հայտարարելով, որ իր ելույթում «նոր ռեկորդ է սահմանել»

Իշխան Սաղաթելյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը՝ հայտարարելով, որ իր ելույթում «նոր ռեկորդ է սահմանել»ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձը՝ հայտարարելով, որ վերջինս իր ելույթում «նոր ռեկորդ է սահմանել»։

Սաղաթելյանը նշել է, որ Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ նման ձևակերպումները վտանգավոր են և չեն համապատասխանում իրականությանը։

«Մինչ ձեր իշխանության ղեկին հայտնվելը Հայաստանն էր մերը, նաև Արցախը։ Ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է վտանգի տակ»,- ասել է Սաղաթելյանը՝ Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում։

Leave a Comment