ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Փաշինյանը հայտարարել է՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը «մերը չի եղել», այլև Հայաստանը «այլևս մերն է բացառապես իր քայլերի և գործողությունների արդյունքում»։ Նման ձևակերպումները վտանգավոր են և չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսանյութում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Մինչ ձեր իշխանության ղեկին հայտնվելը Հայաստանն էր մերը, նաև Արցախը։ Ձեր գործունեության արդյունքում է, որ հանձնվեց Արցախը, իսկ Հայաստանի պետականությունը այսօր գտնվում է վտանգի տակ»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ