Լարսը փակ է, հարյուրավոր մեքենաներ խցանման մեջ են

Ձնաբքի պատճառով ռուս-վրացական սահմանին հարյուրավոր մեքենաներ են մնացել։  Ձյուն մաքրող մեքենաները տեղում աշխատում են անդադար։ SHOT-ը պարզել է, Վերին Լարսը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Խցանումների մեջ մնացած քաղաքացիներից շատերը Նոր տարվա տոներին մեկնում էին հայտնի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր: Որոշ զբոսաշրջիկներ ասում են, որ գումար են կորցրել, քանի որ հյուրանոցներ են ամրագրել և ժամանակին չեն գրանցվել:

Հստակ չէ, թե երբ կբացվի ցամաքային սահմանը։

—00—ԼԱ

Leave a Comment