ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը․Ալի Լարիջանի

Քաղաքականություն

02.01.2026 | 16:25

Իսրայելցի պաշտոնյաների և Դոնալդ Թրամփի հայտարարությունները հստակորեն բացահայտում են, թե ինչ էր կատարվում կուլիսներում: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ 

«Մենք տարբերակում ենք բողոքող առևտրականներին վանդալներից, և Թրամփը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի միջամտությունը Իրանի ներքին գործերին կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կվնասի ամերիկյան շահերին»,- X-ի իր էջում գրել է իրանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ «ամերիկացի ժողովուրդը պետք է ուշադրություն դարձնի իր զինվորների անվտանգությանը և իմանա, որ  Թրամփն է սկսել այս արկածախնդրությունը»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին ևս անդրադարձել է Թրամփի հայտարարությանը։ 

«Իրանի ժողովուրդը լավ ծանոթ է ամերիկացիների «փրկելու» փորձին՝ Իրաքից և Աֆղանստանից մինչև Ղազա։ Ցանկացած միջամտող ձեռք, որը կփորձի պատրվակով խաթարել Իրանի անվտանգությունը, կկտրվի նախքան իր ժամանումը»,- գրել է Շամխանին։

Հիշեցնենք՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իրանում ցուցարարներին։

 

Leave a Comment