
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկիին չի տրամադրի անվտանգության երաշխիքներն այն ձևով, ինչպես նա պահանջում է, գրում է New York Times-ը։
«Զելենսկու անդադար ձգտումը՝ անվտանգության երաշխիքներ ստանալու, հասկանալի է, սակայն վերջիվերջո այն կլինի ապարդյուն և, հնարավոր է, նույնիսկ վտանգավոր»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելին, հեղինակը նշում է, որ նույնիսկ եթե Թրամփը որևէ պարտավորություն ստանձնի Ուկրաինայի վերաբերյալ, նա կարող է հեշտությամբ մանիպուլյացիաներ անել դրանք կատարելու անհրաժեշտությունից խուսափելու համար։
«Թրամփը երբեք Ռուսաստանին ուղիղ դիմակայելու նույնիսկ ամենափոքր ցանկություն չի ցուցաբերել»,- ամփոփում է New York Times-ը։