Հայտնի է դարձել, թե որտեղ կարող է կարիերան շարունակել Խամես Ռոդրիգեսը — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Marca-ի տվյալներով՝ մի քանի հյուսիսամերիկյան ակումբներ հետաքրքրված են կոլումբիացի աստղի ծառայություններով։

Խամեսը նոր ակումբին կմիանա անվճար, քանի որ նրա պայմանագիրը մեքսիկական «Լեոն» ակումբի հետ ավարտվել է՝ չնայած այն նախատեսված էր մինչև 2025 թվականը։

34-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում Մեքսիկայի առաջնությունում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 3 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 2,5 միլիոն եվրո։

Leave a Comment