Իրանից զգուշացնում են՝ ԱՄՆ միջամտությունը բողոքի ցույցերին կսադրի տարածաշրջանային քաոս

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իրանում բողոքի ցույցերին ԱՄՆ միջամտությունը կհանգեցնի քաոսի ողջ տարածաշրջանում, հաղորդում է Reuters-ը:

Նրա այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ Վաշինգտոնը կմիջամտի, եթե Իրանը խաղաղ ցուցարարների դեմ կիրառի մահաբեր ուժ։

Վերջին երեք տարիների ընթացքում Իրանում տեղի ունեցող ամենախոշոր բողոքի ցույցերը, որ տնտեսական խնդիրներ դեմ են, ընթանում են ձերբակալություններով, կան զոհեր, որոնց թիվը չի հստակեցվում:

Leave a Comment