Ինչպես զարդարել Ամանորի սեղանը․ աղցաններ, որոնք կզարմացնեն Կարմիր Հրե ձիուն

Արդեն որոշե՞լ եք, թե ինչպես եք զարմացնելու Հրե կարմիր ձիուն։ Եթե ոչ, ապա այս բաղադրատոմսերը հենց ձեզ համար է։ Նա հիացած կլինի ցանկացած բանջարեղենով ու կանաչեղենով, ուստի Ամանորի աղցանները պետք է ներառեն դրանք: Armenia Today-ը հավաքել է ամենաախորժելի տարբերակները՝ սննդարարից մինչև թեթև ու դիետիկ։

«Ձյունե թագուհի» 

Առանձնացնել սպիտակուցներն ու դեղնուցները և առանձին քերիչով անցկացնել։ Խոզապուխտը և ծովախեցգետնի ձողիկները կտրատել խորանարդաձև, իսկ պանիրն ու խնձորը քերել։ Գետնանուշը տապակել և մանրացնել բլենդերի մեջ։

Ափսեի վրա դրված օղակի մեջ դնել պանրի առաջին շերտը, ապա դեղնուցները, ծովախեցգետնի ձողիկները, խնձորը, խոզապուխտը, գետնանուշը, համեմել մայոնեզով։ Վերևից առանց մայոնեզի լսնել սպւտակուցները և դնել սառնարանը մի քանի ժամով։

«Իդեալ»

Բուսական և սերուցքային յուղերի խառնուրդի վրա սունկը տապակել սոխով։ Ափսեի վրա թղթե անձեռոցիկներ շարել և վրան դնել եփած սունկը, որպեսզի սառի և ներծծի ավելորդ ճարպը: Գազարը, միսը և սալորաչիրը կտրատել նույնական խորանարդնեով: Ընկույզի միջուկները դանակով մանրել։ Պատրաստել սոուսը՝ մայոնեզը թթվասերի հետ խառնելով և համեմելով աղով և պղպեղով։

Տեղադրել բաժանարար օղակը մեծ հարթ ափսեի վրա: Նրա կենտրոնում շերտերով շարել բաղադրիչները հետևյալ հաջորդականությամբ՝ սունկ, միս, չորացրած մրգեր, գազար և պանիր։ Յուրաքանչյուր շերտը առատորեն ծեփել սոուսով։ Վրան լցնել ընկույզը:

Այնուհետև առանց օղակը հանելու, սննդային թաղանթով ծածկել և մի քանի ժամով դնել սառնարանը։ Մատուցելուց առաջ հեռացրեք օղակն ու թաղանթը, զարդարեք կանաչիով։

«Սունկը՝ մուշտակի տակ»

Սոխը կտրատել խորանարդներով, իսկ սունկը՝ բարակ։ Այնուհետև ամեն ինչ տապակել տապակի մեջ մինչև եփվի և թողնել ամբողջովին սառչի:

Առանձնացնել երկու դեղնուցը, իսկ մնացած սպիտակուցները վարունգի, կարտոֆիլի և պանրի հետ միասին մանր քերիչով անցկացնել։ Կանաչ տերևները դանակով ոչ շատ մանր կտրատել։

Նախուտեստը պետք է հավաքել շերտերով` սունկ, կարտոֆիլ, կանաչ սոխ (մի քիչ թողնել զարդարման համար), վարունգ, ձու, պանիր։

Բաղադրիչների միջև մայոնեզի ցանց պատրաստել: Որպես դեկոր, դեղնուցները տրորել կենտրոնում և շաղ տալ մանր կտրատած կանաչ տերևներով՝ եզրերին:

«Օլիվյե կարմիր ձկով և խավիարով»

Կարտոֆիլը կարմիր ձկան և այլ բաղադրիչների հետ խորանարդաձև մանրացնել։ Խառնել մանրացված բաղադրիչները պահածոյացված ոլոռի հետ և համեմել մայոնեզով։

Խոհարարական օղակի օգնությամբ աղցանը լցնել, վրան զարդարել կարմիր խավիարով և կանաչիով, իսկ կողքերին՝ ձիթապտուղներով։

 

 

Leave a Comment