Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները:
Սպիտակ-Գյումրի, Լանջառ-Լուսաշող, Երասխ-Զանգակատուն, Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս ճանապարհներին նույնպես բուք է։
Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր-Դիլիջան, «Մեղրու սար» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը և Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Սևան-Ծաղկունք-Դդմաշեն, Արթիկ-Մարալիկ, Զանգակատուն-Երասխ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։
Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։ Վեդի-Ավշար ավտոճանապարհին մառախուղ է։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Աշտարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Գավառի, Ճամբարակի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջաններում տեղում է ձյուն։
ՆԳՆ վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
