Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղ-տեղ բուք է ու մերկասառույց

https://arm.sputniknews.ru/20260102/hajastanum-kan-pak-ev-dzhvarancaneli-tshanaparhner-tegh-tegh-buq-e-u-merkasarujc-97422206.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1020/12/10201284_124:0:1475:1013_1920x0_80_0_0_41787486716fb9f2ec032dcb1594303a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, բուք, ձյուն, ճանապարհ

հայաստան, բուք, ձյուն, ճանապարհ

Բաժանորդագրվել

Սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Հայաստանում առատ ձյան պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։

Ինչպես հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը փակ է կցորդիչով, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար։

Սպիտակ-Գյումրի, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառով։

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, հանրապետության գրեթե ամբողջ տարածքում էլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են:

Leave a Comment