
«Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամենադաղալները այն «մտավորականներն» են, ովքեր ըստ ճաշակի են որոշում հալածվողը քաղբանտարկյալ է, թե ոչ:
Մի շարք մարդիկ միայն խոսքի համար են բանտում: Հոդվածն էլ է դա: Իրենց քաղբանտարկյալ լինելու մասով ուղղակի որևէ քննարկելիք չկա:
Իսկ Բագրատ Սրբազանի հետ պայքարողների պարագան զուտ տրամաբանելով կարող եք հասկանալ: Գտեք աշխարհում գեթ մեկ երկիր, որտեղ տեռռորի համար ձերբակալված մեծ խմբի անդամների կեսը դուրսն է, տանն է, հարցազրույց է տալիս:
Չկա, չկա որովհետև տեռռորիստ չեն, քաղբանտարկյալ են:
Նույնիսկ նրանք են քաղբանտարկյալ ում հետ ես ոչ մի գաղափարական ընդհանրություն չունեմ: Դեմ եմ իրանց ու իմ կարծիքով լավ կլիներ իրենք լրիվ ուրիշ բաներով զբաղվեին որպես հայ»։