Եղվարդ-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածներ կան

Հունվարի 1-ին, ժամը 22։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հաղորդվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment