Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով. Գագիկ Սուրենյան (ՎԻԴԵՈ)

Մեր ցիկլոնը տեղաշարժվում է հարավ-արևելք, այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն. Սուրենյան ՎԻԴԵՈ

Օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով. Գագիկ Սուրենյան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներակայացրել է հանրապետությունում սպասվող ցուրտ օդային հոսանքների ներթափանցման ժամկետները։


«Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում ձնառատ տեղումները շարունակվում են։ Առանձին հատվածներում բուք է, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Բայց մեր ցիկլոնը տեղաշարժվում է հարավ-արևելք, այսօր կեսօրից հետո շրջանների մեծ մասում տեղումները կդադարեն, դրանք ցերեկային ժամերին կպահպանվեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզում, իսկ երեկոյան ժամերից ՀՀ ողջ տարածքում կդիտվի տեղումների դադար»,- իր էջում տարածած տեսանյութի միջոցով ասել է նա։


Նրա խոսքով, երեկոյան ժամերից կսկսի եղանակը պարզել, պարզեցմանը գումարած կներթափանցեն արկտիակական ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով։


Leave a Comment