«Ուկրաինացիները հայերից «բախտավոր են»»․ Արման Բաբաջանյան

«Ուկրաինացիները հայերից «բախտավոր են»»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայի շուրջ զարգացումները վճռական փուլ են թևակոխում, բայց նույնիսկ այս իրավիճակում զարմանալիորեն պետք է փաստել, որ ուկրաինացիները հայերից «բախտավոր են»։
Ի տարբերություն Ուկրաինայի, որի դեպքում հակառակորդը մեկն է՝ Ռուսաստանը, Հայաստանն ունի երեք հակառակորդ՝ Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան։ Առաջին երկուսը սեփական հողում հայության շարունակական ֆիզիկական գոյության թշնամին են, երրորդը՝ հայկական պետականության։ Դրանցից մեկի [երկուսի] դեմ Հայաստանը կռվեց, այժմ փորձում է հարաբերություն հաստատել, բայց երրորդին շարունակում է համառորեն դաշնակցի տեղ դնել։ Հայաստանը շարունակում է մաս կազմել ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին՝ փաստացի ու պաշտոնապես դաշնակից համարելով այն երկրին, որը մեր ամենամեծ սպառնալիքն է։ Ռուսաստանի դաշնակցին ո՞վ պիտի ուզի օգնել, աջակցել։ Գան քեզ օգնության ձեռք մեկնեն, որ փրկվես քո դաշնակցի՞ց»։

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան

Leave a Comment