Հունվարի 2-ի առավոտյան Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում առավոտյան նույնպես սպասվում է ձյուն, կեսօրին կանխատեսվում է 0-ից -2, երեկոյան՝ -5-ից -7 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -4-ից -8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է -4-ից -7 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է -4-ից -8 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 0-ից -4 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-3 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -4-ից -8 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև -2-ից +2 աստիճան։ Արմավիրում սպասվում է -1-ից +2 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -3-ից -6 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է -2-ից -5-ից աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկը սպասվում է -4 աստիճան:
