Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում պայթյունից շուրջ 40 մարդ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել

Շվեյցարիայի Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում պիրոտեխնիկայի հետ անզգույշ վարվելու հետևանքով շուրջ 40 մարդ զոհվել է, ևս մոտ 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mash-ը։

Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 10:30-ին՝ Նոր տարվա տոնակատարության ընթացքում, երկհարկանի «Le Constellation» ակումբում, որից հետո հրդեհ է բռնկվել։ Հնարավոր պատճառ է համարվում պիրոտեխնիկայի ոչ ճիշտ պահեստավորումը հաստատության նկուղում։
Մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվել է այրվածքներով։

Տեղեկություն այն մասին, թե արդյոք հաստատությունում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, այս պահին չկա։

Leave a Comment