Գնացել էինք տեսակցելու քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին, նա աննահանջ է իր համոզմունքներում․ փաստաբան

Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․ «Քիչ առաջ փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ դուրս եկանք Արմավիր ՔԿՀ-ից, ուր գնացել էինք տեսակցելու քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին:

Մեր ընկերոջ, «ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ոգին բարձր է, Խաչիկը հաստատակամ և աննահանջ է իր համոզմունքներում:

Խաչիկը շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրբ Ծնունդը՝ մաղթելով միայն հաղթանակներ գալիք տարում, որոնք լինելու են միասնական և միակամ պայքարի միջոցով:

Հատուկ կերպով ողջունում էր բոլոր քաղբանտարկյալներին և իրենց ընտանիքի անդամներին՝ լինելով դժվարության մեջ գտնվող քաղաքական հայի կողքին, ով գործում է հանուն արժանապատիվ և հզոր Հայաստանի Հանրապետության»։

–00—ՅՄ

Leave a Comment