Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։
Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։
Նրանք 396 հազար 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։
Ի պատասխան հարցման՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է նաև, որ նշված գումարների փոխանցումն իրականացվել է «Եվրակոնտրոլ» կազմակերպության մայրուղային գանձումների կենտրոնական գրասենյակի միջոցով՝ համաձայն սահմանված ընթացակարգի։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
277 դիտում