ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԱՐԻ Է ԼԻՆԵԼՈւ 2026-Ը․ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ Ո՞Ր ՆՇԱՆԻՆ Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՆՈւՄ ՁԻՈւ ՏԱՐԻՆ

Խոզի տարում ծնվածների համար հունիս-հուլիս ամիսներն ամենանպաստավորն են լինելու. լինելու է հաջողության, երջանկության տարի, ունենալու են գործնական մեծ վերելքներ, անձնական փոփոխություններ, որովհետև Ձին Խոզերի համար  նախատեսել է հաջողություն։

Վագրերին Ձին ավելի շատ է սիրում իրենց ազնվության համար, ովքեր երկար տարիներ բալիկներ չեն ունեցել, 2026-ին կունենան։ Ունենալու են գործնական մեծ հաջողություն, ճամփորդություններ։

Աքլորների համար մարտ-ապրիլ ամիսներին կանխատեսվում են մեծ վերելքներ, օգոստոսին՝ հնարավոր են թեթև հիվանության նշաններ, բայց այնուամենայնիվ հաջողակ տարի է, սպասվում է բնակարանի փոփոխություն։

Առնետի տարում ծնվածները մեծ հաջողություն կունենան, եթե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նոր բիզնես նախաձեռնությամբ հանդես գան։

Օձերին ևս հաջողակ տարի է սպասվում, չնայած հնարավոր է՝ ընտանիքի անդամների կորուստներ լինեն։ Բիզնես ոլորտում աշխատող օձերին խորհուրդ է տրվում գործունեություն իրականացնել Հայաստանից դուրս։

Վիշապները չեն սիրում աշխատել, շատ հաճախ սիրում են վերցնել ուրիշից ու միշտ դժգոհել, որ իրենք անհաջողակ են, դժբախտ են, իրենց խաբում են։ Այս տարին իրենց նախաձեռնած յուրաքանչյուր գործ շատ մեծ արդյունք է բերելու։

Շների համար հաջող են լինելու նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները, թե անձնական կյանքում, թե գործնական կյանքում շատ ու շատ նոր վերելքներ են ունենալու։

Կապիկներին Ձիերը չեն սիրում, բայց Ձիու տարում մեր շատ սիրելի կապիկներն ունենալու են շատ մեծ հաջողություններ, վաճառելու են հին մեքենաներ, հին բնակարաններ ու գնելու են անպայման նորը։

Ձիերի համար յուրահատուկ տարի է լինելու՝ անձնական, գործնական, ֆինանսական առումով։ Ժողովրդական լեզվով ասած՝ մուրազը մուրազ է բերում, այ, իրենց համար է ասված։ Հնարավոր է՝ փետրվար-մարտ ամիսները լինեն փոքր-ինչ ճգնաժամային, սուղ, բայց մայիսից հետո ամեն բան կկարգավորվի։

Ցուլերը հաճախ իրենք են պոզերը տնկում, կարող են կռվել, նեղանալ, բայց իրենք շատ աշխատասեր են, ու դա Ձիուն դուր է գալիս։ Այս տարի իրենց վաստակի աղբյուրները կրկնակի ու եռակի աճելու են։

Ճագարներին խորհուրդ է տրվում հունվար-փետրվար ամիսներին որևէ գործ չձեռնարկել, մեծ վերելք է սպասվում մայիս ամսին։

Ոչխարի տարում ծնվածներին խորհուրդ է տրվում պարտքով գումար չտալ, քանի որ դա կարող է բերել ֆինանսական ճգնաժամի։

Դե, իսկ մեր հանրապետության համար 2026 թվականը, ըստ պայծառատես Անի Գրիգորյանի, լինելու է բավականին լավ ու խաղաղ տարի։

Անի Գրիգորյանի կանխատեսումները գրի առավ Ասատուր Ասլանյանը

Leave a Comment