Ռեալի լեգենդը սրտի վիրահատության է ենթարկվել․ հայտնի են մանրամասները



ՍՊՈՐՏ

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը սրտի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին տեղեկացնում է իսպանական AS պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արձակուրդի ընթացքում ֆուտբոլիստի ոտքում թրոմբ է հայտնաբերվել։ Անցկացված ամբողջական բուժզննման արդյունքում պարզվել է, որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն։

Վիրահատությունը տևել է երեք ժամ և անցել է հաջող։ Ներկայումս բրազիլացու կյանքին վտանգ չի սպառնում, սակայն առաջիկա օրերը նա կանցկացնի բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնենք, որ Ռոբերտո Կառլոսը հարուստ կարիերայի ընթացքում հանդես է եկել միլանյան «Ինտերում», Մադրիդի «Ռեալում», «Ֆեներբահչեում» և այլ ակումբներում։ Նա Չեմպիոնների լիգայի եռակի գավաթակիր է, Իսպանիայի քառակի չեմպիոն, ինչպես նաև աշխարհի չեմպիոն։



Leave a Comment