Այսօրվանից Երևանում բեռնատարների երթևեկը կսահմանափակվի

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Այսօրվանից Երևանում բեռնատարների երթևեկը կսահմանափակվի


ԵՐԵՎԱՆ, 1 հունվար․/Նովոստի-Արմենիա/.   Այսօրվանից Երևանում բեռնատար ավտոմոբիլների երթևեկության ժամանակավոր թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներով։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։


ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2026 թ.-ի հունվարի 1-ից 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների համար Երևան քաղաքի այն փողոցներում, որտեղ նրանց երթևեկությունն արգելված է, ժամը 8-ից 10-ը և 17-ից 20-ն ընկած ժամանակահատվածում երթևեկության ժամանակավոր թույլտվությունները չեն գործելու։


«Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նշված ժամերին սահմանափակումները խախտողները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,-նշված է հաղորդագրության մեջ։


Leave a Comment