Խերսոնում ԱԹՍ-ն հարվածել է սրճարանին և հյուրանոցին. կան զոհեր և ավելի քան 50 վիրավոր

Ուկրաինական 3 ԱԹՍ Խերսոնի մարզում հարվածել է Սև ծովի ափին գտնվող սրճարանին և հյուրանոցին, որտեղ մարդիկ նշում էին Նոր տարին։ Այս մասին հայտնել է Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն իր տելեգրամ ալիքում։ Այս մասին հայտնում է «Գազետա»-ն։

Հաղորդվում է, որ երեք անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Սև ծովի ափին՝ Խորլի գյուղում գտնվող սրճարանի և հյուրանոցի վրա: Նախնական տեղեկությունների համաձայն՝ կա ավելի քան 50 վիրավոր և 24 զոհ, այդ թվում՝ 1 երեխա:

Leave a Comment