Հիսուսի արձանը պետք է լինի ազգային վերածննդի ներքին համերաշխության խորհրդանիշ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Տղաս ինձ մի անգամ ասաց Հատիս սարից ամբողջ Երևանը երևում է, Մասիս սարը երևում է, Արագած լեռը, Սևանը, ու տպավորվեց, որ Հիսուսի արձանը կարելի է Հատիս սարի վրա կառուցել, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:«Ես դա անում եմ  և մեծամասնությունը կողմ է դրան, իսկ մնացածը՝ ժամանակն արդեն ցույց կտա, թե ինչ լավ բան ենք անում մենք՝ ճանաչելու համար, հզորության համար: Սա պետք է լինի ազգային վերածննդի ներքին համերաշխության խորհրդանիշ», – նշել է Ծառուկյանը:

Հաղորդվում է, որ Հիսուսի արձանի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականին: Համալիրն իր մեջ ներառելու է թանգարան, հանգստի գոտիներ, ճոպանուղի, խանութներ, սննդի օբյեկտներ, գիշերակացի օբյեկտներ, իսկ մի անկյունում կառուցվելու է Նոյան Տապանը:

 

«Դիմեցի ժողովրդին և ասացի՝ ով կցանկանա, կարող է գալ մասնակցել, աղոթքը շուրթերին գա բարձրանա մի քար դնի, մի ճյուղ դնի, իրեն համապատասխան մի աշխատանք կատարի, հավաստագիր կստանա, որ ինքը մասնակցել է այդ շինարարությանը, և դա կլինի ազգային կառույց: Հիմա տեսնում եմ, որ հարյուրներով, հազարներով գալիս են Հայաստանից և արտասահմանից», – հայտնել է Ծառուկյանը:

Leave a Comment