Նոր տարվա տոներն այն ժամանակն են, երբ ցանկանում ենք երեխաներին նվիրել ոչ միայն զվարճանք, այլև իրական հիշողություններ՝ թատրոն՝ բեմի բույրով և վարագույրով, երաժշտություն, որին երեխաները հավատում են, և հեքիաթներ, որոնք գրեթե իրականություն են դառնում։
Armenia Today-ը հավաքել է հունվարի առաջին շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները՝ տոնական ներկայացումներից մինչև ինտերակտիվ շոուներ, որտեղ էլֆերը, Սանտան և Նոր տարվա հրաշքները բառացիորեն դուրս են գալիս հանդիսատեսին ողջունելու։
(Ամանորի հեքիաթ 1 գործողությամբ)
«Նոր Սանտա Կլաուսը» ներկայացումը հանդիսատեսին տեղափոխում էհեռավոր Հյուսիս, որտեղ սառնամանիքի և ձյան մեջ ապրում է մեր մանկության ամենասիրելիկերպարը՝ Սանտա Կլաուսը։ Նա արդեն լի է տարիների փորձառությամբ, բայց եկել է ժամանակըհանգստի անցնելու և իր առաքելությունը՝ բարության, հավատքի ու հրաշքների տարածումը,փոխանցել իր թոռանը՝ հաջորդին, սակայն պարզվում է, որ երիտասարդը դեռ պատրաստ չէ կրելայդ պատասխանատու և պատվաբեր կոչումը, և Սանտա Կլաուսը սկսում է իր հեքիաթային ուղևորությունը՝որոնելու մի մարդու, ով մանկությունից հավատացել է հրաշքներին և իր զավակին նույնպեսդաստիարակում է նույն ոգով։ Հեռավոր արևմտյան քաղաքում նրանք հանդիպում են բարի սրտովմի ընտանիքի, որի հայրն իր պարզությամբ և ազնվությամբ ապացուցում է, որ հենց ինքն էկոչված լինել նոր Սանտա Կլաուսը։ Դեպի հրաշքներ տանող ճանապարհը լի է բազմաթիվ փորձություններով։
📅 հունվարի 4 — 17:00
📅 հունվարի 5 — 15:00
🎟 Տոմսեր՝ 1500–4000 դրամ
🎭 Կազմակերպիչ՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
👶 Սկսած 3 տարեկանից
🎬 Պիեսի հեղինակ, բեմադրիչ՝ Սարգիս Շողունց
Ամանորի ինտերակիտվ երաժշտական ներկայացում թե ինչպես են էլֆերը որոշում անակնկալ մատուցել Ձմեռ Պապիկին և պատրաստել իր համար հատուկ նվերներ։Ներկայացման ընթացկում առաջին անգամ օգտագործելու են լուսաջայնային և պրոեկցիոն հատուկ էֆֆեկտներ:
📅 Հունվարի 2-11
🎟 Տոմսեր՝ 1500–3500 դրամ
🎭 Կազմակերպիչ՝ Հովհ․ Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն
👶 Սկսած 2 տարեկանից
«Էլֆերի Նոր տարին»
Էլֆերը մի շարք արկածներ են ապրում՝ նախապատրաստվելով Նոր տարվան։ Այս երաժշտական շոուն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են նույնիսկ ամենափոքր հերոսները հաղթահարել դժվարությունները և մոտեցնել տոնը։
📅 Հունվարի 2-11
🎟 Տոմսեր՝ 1500–2000 դրամ
👶 Սկսած 2 տարեկանից
Գրինչը եղել է տարբերվող Էլֆ՝ իր անսովոր արտաքինով: Մանկության տարիներին մշտապես ծաղրի է ենթարկվել բոլորի կողմից,այդ իսկ պատճառով որոշում է գողանալ ամանորը, որպեսզի վրեժ լուծի: Սակայն…
եկեք և ինքներդ տեսեք Գրինչի արկածները:
📅 Հունվարի 2-12
🎟 2000–4000 դրամ
🎭 Կազմակերպիչ՝ Թատրոն Կայարան
📨 Երեխաների մուտքը՝ Ձմեռ պապին գրված նամակով
«Բևեռային ճեպընթացը» հրաշալի ներկայացում է հավատի, երազանքների և հենց Սուրբ ծննդի մասին։ Գնելով «Բևեռային ճեպընթացի» Ձեր և Ձեր բալիկի տոմսերը, փոքրիկ Թոմի և Ջուլիի հետ կուղևորվեք դեպի Հյուսիսային բևեռ: Ճանապարհին կհանդիպեք նոր ընկերների, կհաղթահարեք բազմաթիվ փորձություններ և մի մեծ բացահայտում կանեք՝ երբ հավատում ես հրաշքին, այն դառնում է իրականություն։
📅 Հունվարի 3-5— 13:00
🎟 Տոմսեր՝ 1000–4000 դրամ
👶 Մինչև 3 տարեկան երեկան ծնողի հետ՝ անվճար
🎭 Կազմակերպիչ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Նուրբ պատմություն ամենափոքր լսարանի համար՝ ընկերության, երևակայության և առաջին հայտնագործությունների մասին: Հիանալի է առաջին թատերական փորձառության համար: Այստեղ երազանքները կենդանանում են, խաղալիքները դառնում են հերոսներ, իսկ երաժշտությունն ու կախարդական կերպարանափոխությունները ստեղծում են հենց այն մթնոլորտը, որի համար սիրված է «Շչելկունչիկը». տոնի ջերմ հարմարավետությունը, մանկության կախարդանքը և զարմանքի զգացումը, որն առաջանում է, երբ սովորական երեկոն վերածվում է հեքիաթի:
📅 Հունվարի 3–11
🎟 Տոմս՝ 2000–3000 драм
👶Մինչև 2 տարեկան երեխաների մուտքը ծնողի հետ՝ անվճար
🎭 Պետական Տիկնիկային թատրոն
🎬 Ռեժիսոր՝ Լիլի Էլբակյան