Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում ավարտվել է խմբային փուլը, և արդեն հայտնի են փլեյ-օֆ փուլի բոլոր մասնակիցներն ու 1/8 եզրափակչի զույգերը։
Վերջին՝ վճռորոշ հանդիպումներում Կոտ դ’Իվուարի հավաքականը դիտարժան պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել Գաբոնի նկատմամբ, իսկ Կամերունի ընտրանին 2:1 հաշվով ուժեղ է գտնվել Մոզամբիկից։
Այսպիսով, մրցաշարի վճռորոշ փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ հավաքականները՝ Մարոկկո, Մալի, Եգիպտոս, ՀԱՀ, Նիգերիա, Թունիս, Սենեգալ, ԿԴՀ, Ալժիր, Բուրկինա Ֆասո, Կոտ դ’Իվուար, Կամերուն, Մոզամբիկ, Բենին, Սուդան և Տանզանիա։
Այսպիսով, մրցաշարը ավարտվել է Զամբիայի, Զիմբաբվեի, Ուգանդայի, Բոտսվանայի, Հասարակածային Գվինեայի, Գաբոնի, Անգոլայի և Կոմորյան կղզիների հավաքականների համար։
1/8 եզրափակչի զույգերը ձևավորվել են հետևյալ կերպ.
🇸🇳 Սենեգալ — Սուդան 🇸🇩
🇲🇱 Մալի — Թունիս 🇹🇳
🇲🇦 Մարոկկո — Տանզանիա 🇹🇿
🇿🇦 ՀԱՀ — Կամերուն 🇨🇲
🇪🇬 Եգիպտոս — Բենին 🇧🇯
🇳🇬 Նիգերիա — Մոզամբիկ 🇲🇿
🇩🇿 Ալժիր — ԿԴՀ 🇨🇩
🇨🇮 Կոտ դ’Իվուար — Բուրկինա Ֆասո 🇧🇫
1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 3-ից 6-ը։