Խերսոնի մարզի վրա ուկրաինական հարձակումն խաղաղ քաղաքացիների դեմ էր․ ՌԴ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260101/khersvoni-marzi-vra-ukrainakan-hardzakumn-khaghagh-qaghaqacineri-dem-er-rd-agn-97414764.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404657_0:1:1600:1201_1920x0_80_0_0_c568e57bc0f8fb1b44be6cd3864068e2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

խերսոն, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, ռուսաստան, զոհ, վիրավոր

խերսոն, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ, ռուսաստան, զոհ, վիրավոր

Բաժանորդագրվել

Ավելի քան 70 խաղաղ բնակչի համար Նոր տարին դարձել է ողբերգություն։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Խերսոնի մարզի վրա ուկրաինական հարձակումը նախապես ծրագրված էր, ԱԹՍ-ները թիրախավորված են հարվածել խաղաղ քաղաքացիների կուտակման վայրում: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նոր տարվա առաջին ժամին Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչական գործողությունն է իրականացրել Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ»,-ասված է նախարարության տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:

Ինչպես ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում, ավելի քան 70 խաղաղ բնակչի համար Նոր տարին դարձել է ողբերգություն:

«Անկասկած, հարձակումը նախապես ծրագրված է եղել, ԱԹՍ-ները Նոր տարվա տոնակատարության պահին նպատակաուղղված են հարվածել խաղաղ քաղաքացիների կուտակումների վայրին», – նշել է գերատեսչությունը:

Այսօր առավոտյան Խերսոնի մարզպետ Վլադիմիր Սալդոն հայտնել է, որ սրճարանի և հյուրանոցի վրա հարձակումն իրականացվել է 3 ԱԹՍ-ների կիրառմամբ: Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 24 մարդ, առնվազն 50-ը, այդ թվում՝ 5 երեխա, վնասվածքներ են ստացել:

Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական հաստատություններ, բժիշկները շարունակում են պայքարել նրանց կյանքի համար:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment