Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին. Տիգրան Աբրահամյանի անդրադարձը Գարեգին Նժդեհի 140-ամյակին

Այսօր հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկի` Գարեգին Նժդեհի 140-ամյակն է, ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մարդ, ում կյանքն ու գործունեությունը հիմնված էր հայի տեսակի պաշտպանության, ազգային արժանապատվությունը բարձր պահելու և պայքարի ջահը մշտապես վառ պահելուն:

Մարդ, ում համար հողն անսակարկելի արժեք էր, իսկ հայրենիքը` պաշտամունքի գաղափար:

Փառք ու պատիվ Հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած Նժդեհին ու մեր հայրենիքի բոլոր նվիրյալներին»:

Leave a Comment