Խոսում ենք գլխավորի մասին առանցքային անձանց հետ․ Armenia Today-ի 2025-ի լավագույն հարցազրույցները

Նախորդ տարի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը բուռն էր. քաղաքական ձերբակալություններ, իշխանություն-եկեղեցի հակամարտություն, լարված տեղական ընտրություններ երեք քաղաքներում, զանգվածային նոր շարժումների ի հայտ գալ: Այս բոլոր գործընթացները մենք ոչ միայն լուսաբանել ենք լրատվական ձևաչափով, այլև քննարկել ենք առաջատար փորձագետների և հասարակական-քաղաքական գործիչների հետ։ Armenia Today-ի թղթակիցները շուրջ 30 հարցազրույց են անցկացրել՝ անդրադառնալով սկսած Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հեռանկարներին, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, որը հաջորդել է նրա՝ եկեղեցուն աջակցությանը, «Հայաստանի էլեկտրական ցանցերի» պետականացմանը, մինչև Հայաստանում Tashir Arena-ի գործարկումը և Eternia-ի պրեմիերան, ինչպես նաև մի շարք թեմաներ «Մեր ձևով» շարժմանն առնչվող և այլն: Մենք հավաքել ենք ամենահետաքրքիր հարցազրույցները, որոնք խորհուրդ ենք տալիս դիտել մեր YouTube ալիքում՝ ինքներս մեզ հիշեցնելու, թե ինչ էր կատարվում երկրում 2025 թվականին:

Իսկանդարյան. Փաշինյանը պայքարում է եկեղեցու և Կարապետյանի դեմ՝ 2026-ի ընտրություններից առաջ նրանց՝ մարդկանց մոբիլիզացնելու ունակության պատճառով

«Передача коридора США — нереалистична: Баку не заинтересован в консенсусе» — Искандарян

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ներկայիս արշավը ընդդեմ եկեղեցու և Սամվել Կարապետյանի կառույցների «թավշյա հեղափոխությունից» հետո սկսված տրամաբանության շարունակությունն է։ Նրա խոսքով՝ իշխանությունը աստիճանաբար իրեն ենթարկեց բոլոր հիմնական ինստիտուտները, և նրա վերահսկողությունից դուրս մնացին միայն երկու հանրային ազդեցության աղբյուր՝ Հայաստանի Առաքելական եկեղեցին և սփյուռքահայ գործարարները։

Իսկանդարյանը նշել է, որ եկեղեցին տասնամյակներով մնացել է անկախ կառույց, իսկ Սփյուռքի խոշոր ձեռնարկատերերը, ինչպես Սամվել Կարապետյանը, իշխանությունների կողմից ընկալվում են որպես հնարավոր քաղաքական խաղացողներ։

Պատգամավորը գնահատել է իշխանությունների քայլերը պաշտպանության ոլորտում և տարածաշրջանում էսկալացիաների հնարավորությունը

Ադրբեջանը հնարավորություններ է փնտրում ՀՀ-ի հաշվին իր կենսական խնդիրները լուծելու համար․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների քայլերը պաշտպանական ոլորտում «անարդյունավետ են ներկայիս պայմաններում»։ Նրա խոսքով՝ վերջին տարիների պատերազմների բնույթը՝ Հայաստանում, Արցախում, Ուկրաինայում, Սիրիայում և Պաղեստինում, ցույց է տալիս, որ առաջնահերթություններն անցել են անօդաչուներին, բարձր ճշգրտության հրթիռներին և շարժական սարքերին, մինչդեռ կառավարությունը գործում է նախորդ տասնամյակների տրամաբանությամբ։

Աբրահամյանի կարծիքով՝ ադրբեջանական բանակը զարգանում է նոր ռազմական դինամիկային համապատասխան՝ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ, մինչդեռ Հայաստանում բացակայում է սպառնալիքների և հակառակորդի ներուժի խորքային վերլուծությունը։ Նա նշել է, որ իշխանությունները շեշտը դնում են ցուցադրական զինտեխնիկայի գնումների վրա, «որոնք կապ չունեն իրական մարտունակության հետ»։

Պատգամավորը զգուշացրել է, որ էսկալացիայի իսկը պահպանվում է, իսկ զիջումների քաղաքականությունն ընդամենը ուժեղացնում է Ադրբեջանի ռազմական դիրքերը։

«Սամվել Կարապետյանի և ՀԱ եկեղեցու միասնությունը վախեցնում է Փաշինյանին». քաղտեխնոլոգը գնահատել է Հայաստանի ներքաղաքական գործընթացները

Սամվել Կարապետյանի ու ՀԱ Եկեղեցու միասնությունը վախեցնում է Փաշինյանին. Վիգեն Հակոբյան

Վերլուծաբան և քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական դաշտ մտնելը վտանգավոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ գործարարը փաստացի միավորվել է Հայաստանի Առաքելական եկեղեցու՝ միակ անկախ ինստիտուտի հետ, որն ունակ է հասարակությանը մոբիլիզացնել։

Հակոբյանի խոսքով՝ երկրի բոլոր գործընթացներն ուղղված են 2026 թվականի ընտրություններին․ իշխանությունը հասկանում է, որ «սովորական ճանապարհով» վերարտադրվելը բարդ կլինի, այդ պատճառով էլ Փաշինյանը փոխում է իր իմիջն ու հռետորիկան, այդ թվում՝ կոպիտ բառապաշարի օգտագործմամբ՝ փորձելով զբաղեցնել «ուժեղ առաջնորդի» դիրքը, որը ազատվել էր «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի քաղաքական դաշտից անհետանալուց հետո:

Խոսելով իմփիչմենթի նախաձեռնության մասին՝ Հակոբյանը նշել է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիմը այն ընկալում է ոչ թե որպես իրական մեխանիզմ, այլ որպես տակտիկական քայլ և քաղաքական տրիգեր։

«Բնակարաններ և սոցիալական պաշտպանություն». «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչը պատմել է՝ ինչպիսի աջակցություն է ցուցաբերվում արցախցիներին պետական ծրագրերի կրճատման պայմաններում

Արցախցիների համար պետական ծրագրերը նվազում են, «Տաշիր»-ինը՝ շարունակվում․ «Մեր ձևով» շարժման անդամ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման արտաքին քաղաքական հարցերով աշխատանքային խմբի անդամ Արեգա Հովսեփյանը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է, որ Սամվել Կարապետյանը շարունակում է աջակցել Արցախից տեղահանվածներին այն պայմաններում, երբ պետական ծրագրերը «կրճատվում և դադարում են»։

Նրա խոսքով՝ Տաշիր քաղաքում բնակվող մոտ երկու հազար արցախցիներ «Տաշիր» հիմնադրամից ստանում են բնակարան, սնունդ, հագուստ և կոմունալ վճարների փոխհատուցում։ Հովսեփյանը հիշեցրել է, որ Կարապետյանը ֆինանսավորել է Արցախի ենթակառուցվածքների վերականգնումը նաև 2020 թվականի պատերազմից հետո։

Նա նշել է, որ բազմաթիվ տեղահանվածներ բախվում են լուրջ սոցիալական դժվարությունների և փաստաթղթերի հետ կապված խնդիրների։ Հովսեփյանի խոսքով՝ դեկտեմբերից հետո կարող է ավելանալ Հայաստանից մեկնող արցախցիների թիվը՝ աջակցության ծրագրերի դադարեցման պատճառով։

Հովսեփյանը կոչ է արել արցախցիներին հայկական անձնագրեր ստանալ՝ ապահովելու համար Արցախ համախմբված և անվտանգ վերադարձի հնարավորությունը։ Նա նաև հայտարարել է, որ իշխանությունները «հետևողականորեն ձգտում են փակել Արցախի հարցը»։

Նրա խոսքով՝ «Մեր ձևով» շարժումը արտաքին քաղաքականության նոր հայեցակարգ է մշակում և ներկայում կենտրոնացած է Հայաստանում արցախցիների կարճաժամկետ խնդիրների լուծման վրա։

«Կարիերայի կենտրոններ և քննարկման հարթակներ». Շիրազ Մանուկյանցը խոսել է “Մեր ձևով» շարժման երիտասարդական նախագծերի մասին

Երիտասարդությունը վաղվա միտքը գեներացնողն ու իրագործողն է. Շիրազ Մանուկյանց

«Մեր ձևով» շարժման անդամ Շիրազ Մանուկյանցը Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է, որ շարժումը նախատեսում է ստանձնել կարիերայի կենտրոնների գործառույթները և օգնել երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում՝ հատկապես այն մարզերում, որտեղ պետական աջակցությունը նվազագույն է։

Մանուկյանցը հայտարարել է որ համայնքներում անհրաժեշտ է ստեղծել մշտական երիտասարդական քննարկման հարթակներ, որտեղ կարող են ծնվել նոր գաղափարներ և լուծումներ։ Նրա խոսքով՝ պետությունը պետք է ուսումնասիրի նման նախաձեռնությունները և աջակցի դրանց զարգացմանը։

Նա ընդգծել է, որ հիմնական խնդիրներից մեկը մարզերում զբաղվածության հարցն է․ կարիերայի կենտրոնների մասնաճյուղերը հազվադեպ են բացվում, իսկ տեղական երիտասարդությունը չի ունենում նոր աշխատատեղեր զբաղեցնելու հնարավորություն։ Մանուկյանցը շեշտել է, որ նման մեխանիզմները հաջողությամբ գործում են, օրինակ, Ճապոնիայում։

Շարժման անդամը նաև նշել է, որ Հայաստանում երիտասարդները քաղաքականորեն ակտիվ են և ունեն սեփական դիրքորոշում, այդ թվում՝ մասնակցելով Սամվել Կարապետյանին աջակցող երթին։ Նա ընդգծել է, որ երիտասարդները պետք է լինեն ոչ թե գործիք, այլ որոշումների ընդունման գործընթացի մասնակիցներ։

Մանուկյանցը հավելել է, որ կրթական համակարգում կան լուրջ բացեր, և ուսանողներն իրենք պետք է առաջարկեն նախաձեռնություններ, որոնք ազդեցություն կունենան նոր աշխատաշուկայի ձևավորման վրա։

«Նոր սերնդի կրկես». Վյաչեսլավ Կոլցովը՝ Հայաստանում Tashir Arena-ի գործարկման և Eternia-ի պրեմիերայի մասին

«Цирк нового поколения»: Вячеслав Кольцов — о запуске Tashir Arena в Армении и премьере Eternia

Tashir Arena-ի գլխավոր պրոդյուսեր Վյաչեսլավ Կոլցովը Armenia Today-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Երևանի նոր արենան դարձել է իր մակարդակով առաջին հարթակը ամբողջ հետխորհրդային տարածքում։ Այն նախագծվել է զրոյից ժամանակակից շոուների համար, համալրված է տրանսֆորմացվող պլատֆորմներով, FaceID մուտքագրման համակարգով, ռոբոտացված հրկիզման կանխարգելման համակարգով և ընդլայնված ետնաբեմով։

Արենան նախատեսված է շուրջ երկու հազար հանդիսատեսի համար. միաժամանակ, ստեղծողները հասել են նրան, որ դիտման որակը նույնն է ցանկացած նստատեղից։ Առաջին սեզոնը բացել է հենց Tashir Arena-ի համար ստեղծված սեփական շոուի՝ Eternia-ի պրեմիերան։ Պարունակությունն արտացոլում է ճանապարհորդություն չորս տարրերի միջով և հիմնված է բնօրինակ սցենարի, երաժշտության ու հնարքների վրա։

Կոլցովը շեշտել է, որ ծրագրում չեն օգտագործվում կրկեսային կենդանիներ․ շեշտը դրված է տեխնոլոգիաների և ժամանակակից բեմական լեզվի վրա։ Նախագիծը ձևավորում է նոր արտադրության մշակույթ և արդեն վերապատրաստել է տեղացի մասնագետներին միջազգային ստանդարտներով։

Տոմսերի գները սկսվում են 3 500 դրամից։ Երեխաների, ուսանողների և Արցախյան պատերազմի մասնակիցների համար նախատեսված են զեղչեր։

«ՀԷՑ-ը մտադիր են ՔՊ-ի մասնաճյուղի վերածել». «Մեր ձևով» շարժման անդամ Լևոն Սարգիզովը զգուշացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի ռիսկերի մասին 

ՀԷՑ-ը մտադիր են ՔՊ-ի մասնաճյուղի վերածել․ «Մեր ձևով» շարժման անդամ Լևոն Սարգիզով

«Մեր ձևով» շարժման համակարգող խմբի անդամ Լևոն Սարգիզովը Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իշխանությունների քայլերը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» շուրջ՝ լիցենզիայից զրկելը և դրա սեփականատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ ճնշումները, ուղղված են ընկերությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնաճյուղի վերածելուն։

Նրա խոսքով՝ տեղի ունեցողը սպառնալիքներ է ստեղծում էներգետիկ և ազգային անվտանգության համար․ – «Այսօր արդեն ասեկոսեներ կան, որ թուրքական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են վարում, կամ նախնական բանակցություններ կան, որ հետագայում ՀԷՑ-ը ձեռք բերեն»:

Նա տեղի ունեցողը որակել է որպես Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում և ենթադրել, որ իշխանությունը իրավիճակն օգտագործում է նախընտրական նպատակներով՝ հաշվի առնելով, որ ՀԷՑ-ը երկրի խոշորագույն գործատուներից մեկն է։

Սարգիզովը շեշտել է, որ Կարապետյանի կալանավորումը նրա սկզբունքայնության ապացույցն է, իսկ «Մեր ձևով» շարժումը պատրաստ է 2026 թվականի ընտրություններից առաջ բոլոր հնարավոր սցենարներին։

«Բժիշկ ջան». բաց ու անկեղծ զրույց Ելենա Գևորգովայի հետ Հայաստանի, վաղ ախտորոշման և կանխարգելման մասին

Об Армении, ранней диагностике, профилактике и легкости — откровенный разговор Еленой Геворковой

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորգովան Armenia Today-ին պատմել է Հայաստանում գինեկոլոգիայի զարգացման, կանանց հիվանդությունների վաղ ախտորոշման և վերարտադրողական առողջության վրա ազդող գործոնների մասին:

Գևորգովան ընդգծել է, որ արգանդի վզիկի քաղցկեղը լիովին կանխարգելելի հիվանդություն է. «Այսօր արգանդի վզիկի քաղցկեղից մահանալն ուղղակի ամոթ է և անթույլատրելի. դա 100% կանխարգելելի վիճակ է»:

Գևորգովան խոսել է նաև «հայ պացիենտ» երևույթի մասին:

Leave a Comment