Շվեյցարական Ալպերի բարում բռնկված հրդեհի հետևանքով մի քանի մարդ է մահացել

Բաժանորդագրվել

Միջադեպը տեղի է ունեցել Ամանորի գիշերը։ Այդ պահին հաստատությունում գտնվել է ավելի քան 100 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Մի քանի մարդ մահացել է շվեյցարական Ալպերում գտնվող Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում բռնկված հրդեհի հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

Ոստիկանության ներկայացուցիչ Գաետան Լատիոնը հայտնել է, որ հրդեհը սկսվել գիշերը ժամը 1:30-ի սահմաններում՝ «Le Constellation» բարում: Հրդեհի պահին շենքում եղել է ավելի քան 100 մարդ։ Կան զոհեր և բազմաթիվ տուժածներ։

Ներկայում քննիչները պարզում են միջադեպի պատճառները:

«Հետաքննությունը դեռ միայն սկսում ենք։ Սա աշխարհահռչակ լեռնադահուկային հանգստավայր է, որտեղ սեզոնին մեծ թվով զբոսաշրջիկներ են գտնվում», – նշել է Լատիոնը։

Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ զոհերի թիվը կարող է հասնել 10-ի:

Կրան Մոնտանան առողջարանային գյուղ է, որը գտնվում է շվեյցարական Ալպերի սրտում՝ Մատերհորն քաղաքից մոտ 40 կիլոմետր հյուսիս:

Leave a Comment