Հայաստանի ինքնիշխանության դեմ կատաղի պայքար է մղվում. 2026 թվականը լինելու է ջրբաժան. Առաքելյան


Քաղաքական վերլուծաբան Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ շնորհավորելով բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը:

Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ 2026 թվականը կարևոր նշանակություն ունեցող տարի է, քանի որ հունիսին տեղի են ունելու խորհրդարանական ընտրությունները:

Առաքելյանը նկատել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կատաղի պայքար է մղվում այսօր, սակայն ընտրությունները լինելու են ջրբաժան: Քաղաքագետը համոզմունք ունի, որ ՀՀ քաղաքացիները որոշում կկայացնեն հանուն Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության՝ այդպիսով մերժելով ՀՀ-ի դեմ պայքարող ուժերի ծրագրերը:

Նշենք, որ Էդգար Առաքելյանի թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատել է: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

156 դիտում

Leave a Comment