https://arm.sputniknews.ru/20260101/hh-ambvoghj-taratsqum-sharunakum-e-dzjun-teghal-bqi-pattsharvov-kan-pak-tshanaparhner-97411027.html
ՀՀ ամբողջ տարածքում շարունակում է ձյուն տեղալ. բքի պատճառով կան փակ ճանապարհներ
ՀՀ ամբողջ տարածքում շարունակում է ձյուն տեղալ. բքի պատճառով կան փակ ճանապարհներ
Sputnik Արմենիա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ 01.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-01T11:20+0400
2026-01-01T11:20+0400
2026-01-01T11:20+0400
ձյուն
հայաստան
ճանապարհ
մերկասառույց
բուք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86020155_0:55:1440:865_1920x0_80_0_0_87e2c4067f8fe6fceb75e9a20dd37e8e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳն փրկարար ծառայությունը։Ծառայություnից նշում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:«Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։Փրկարար ծառայությունից զգուշացնում են՝ հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն և վարորդներին հորդորում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Անդրադառնալով Լարսին՝ փրկարար ծառայությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկությունի ունի, ըստ որի՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/15/86020155_109:0:1389:960_1920x0_80_0_0_d47fa5b9a0a1913825f76e58e66a8807.jpg.webp
ձյուն, հայաստան, ճանապարհ, մերկասառույց, բուք
ձյուն, հայաստան, ճանապարհ, մերկասառույց, բուք
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Ծառայություnից նշում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
«Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է Վարդենյաց լեռնանցքին, ապա այն փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։
Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Փրկարար ծառայությունից զգուշացնում են՝ հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն և վարորդներին հորդորում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Անդրադառնալով Լարսին՝ փրկարար ծառայությունը Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկությունի ունի, ըստ որի՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։