Մեզ մեղադրում են թուրքասիրության և ադրբեջանամետության մեջ, մինչդեռ մեր խնդիրն է՝ սեփական աչքերով տեսնել ու ճանաչել մեր տարածաշրջանը. Փաշինյան

«Մեզ մեղադրում են թուրքասիրության և ադրբեջանամետության մեջ, մինչդեռ մեր խնդիրն է՝ սեփական աչքերով տեսնել ու ճանաչել մեր տարածաշրջանն ու միջավայրը», – իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բացի այդ, ՀՀ իշխանությունների նպատակն է թույլ չտալ, որ «մեր տարածաշրջանին առերեսվելու մեր պատմական արդարացված վախերն օգտագործվեն մեզ կառավարել խաղացնելու, ինքնուրույն ու ինքնիշխան լինելու մեր կամքը կոտրելու համար», նշել է նա։

Այդ նպատակին, ըստ վարչապետի, հասել են: Հայաստանն անկախ է, քան երբևէ, վստահ է Նիկոլ Փաշինյանը:

«2025 թվականն այդ խաղաղ ապագայի, խաղաղության առաջին լիարժեք օրացուցային տարին է. մենք ոչ միայն ձևակերպեցինք Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում», – նշել է նա:

Leave a Comment