2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի․ Արտյոմ Վարդանյան





Blog


Կուզեի լցնեի ընկերներիս բաժակներն ու հատ-հատ ասեի շնորհակալություն 2025թվականին իմ կողքին լինելու ,համատեղ պայքարելու ,համատեղ հաղթանակների համար : Բաժակ բարձրացնեինք սահմանին կանգնած տղերքի համար , որ սահմանները մնան ամրակուռ:

 

Բաժակ բարձրացնեինք ու շնորհակալություն հայտնեինք երկիրը շենացնողներից ` գյուղացուց ,մանկավարժից, շինարարից ,բժշկից ,ոստիկանից ու երկրիս համար մտահոգներից:

 

Բաժակ բարձրացնեինք ու խմեինք կենացը մեր հայ կանանց ,որոնք նեցուկն են ու հենարանը հայ տղամարդու :

 

Բաժակները թարմացնենք ու թող հորդեն կենացները , հայ ազգը արժանի է լիարժեք ուրախության :

 

Ուրեմն եկեք 2026 թվականը հռչակենք ՀԱՅԻ տարի , երջանկության տարի , հաղթանակի տարի :

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։





Leave a Comment