Չինաստանի բանակն ավարտել է Թայվանի շուրջ անցկացվող լայնածավալ զորավարժությունները՝ կատարելով բոլոր առաջադրանքները և փորձարկելով իր զորքերի կարողությունները, չորեքշաբթի օրը հայտարարել է Ժողովրդա-ազատագրական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարության խոսնակ Լի Սին։
Երեքշաբթի օրը Չինաստանի Ժողովրդական բանակի Արևելյան գոտու մարտական հրամանատարությունը Թայվանը շրջապատող ծովային և օդային տարածքում անցկացրեց «Արդարության առաքելություն 2025» խորագրով լայնածավալ զորավարժություն, որին մասնակցեցին նավատորմը, ռազմաօդային ուժերը, ցամաքային ուժերը և հրթիռային ուժերը: Զորավարժությունները տեղի են ունեցել ժամը 8:00-ից մինչև 18:00-ը Թայվան կղզուց հյուսիս, հարավ-արևմուտք, հարավ-արևելք և արևելք գտնվող հինգ տարածքներում:
Երկուշաբթի օրը Չինաստանի զինված ուժերը նաև մի շարք զորավարժություններ են անցկացրել կղզու շուրջ: