Թուրքմենստանը դատապարտում է Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումը, հաղորդում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակման մասին հաղորդագրությունների կապակցությամբ թուրքմենական կողմը մտահոգություն է հայտնում և դատապարտում նման գործողությունները, որոնք սպառնում են միջազգային անվտանգությանն ու կայունությանը, հատկապես՝ հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի լույսի ներքո», – ասվում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Այն նաև նշում է, որ «Թուրքմենստանը, որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից ճանաչված մշտական չեզոքության կարգավիճակ ունեցող պետություն, միշտ ընդգծում է ցանկացած միջազգային խնդիր միայն խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով և մեթոդներով լուծելու անհրաժեշտությունը»։