Կրակոցներ Երևանի Կոմիտասի պողոտայում. վիրավորը «Չաղ Ռուստամի» հայրն է

Այսօր երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Կոմիտասի 44 շենքի բակում, կա վիրավոր, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել են մոտ 9 կրակոցի հետք ու արնանման հետքեր, իսկ դեպքի վայրում էլ՝ 12 կրակված պարկուճներ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։

Leave a Comment