«Նոայի» հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի ծառայություններով հետաքրքրված են Ա Սերիան ներկայացնող մի շարք ակումբներ։ Այս մասին հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։
Բոսնիացի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Պիզան», «Կալյարին» ու այլ ակումբներ։
Ավելի վաղ Գալետին հայտնել էր, որ 27-ամյա հարձակվողին իրենց կազմում ցանկանում են տեսնել լեհական «Լեգիա», «Ռակուվ» ու «Պոգոն» ակումբները։
Մուլահուսեյնովիչը «Նոայում» հանդես է գալիս 2025թ. օգոստոսից, 24 խաղում խփել նա է 9 գոլ, որից 5-ը` Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում։ Նա նաև 4 գոլային փոխանցում է կատարել։