HYPE Fight-ի նախնական քարտում Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթել են

Երևանում կայացած HYPE Fight մրցաշարի նախնական քարտում Հայաստանի բոլոր ներկայացուցիչները հաղթանակ են տարել։

Իրենց մրցակիցներին հաղթել են UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանի անվանակից և ազգանվանակից Արման Ծառուկյանը, Արմեն Ատաևը, Վահե Սարուխանյանը, Էդգար Հովհաննիսյանն ու Ռոման Քալաշյանը։

Հիշեցնենք, հիմնական քարտի գլխավոր մենամարտում UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը ոչ-ոքի էր ավարտել մենամարտը Շարաբուդտին Մագոմեդովի` Շարա Բուլետի հետ։ Կողմերը մրցել են գրեփլինգի մենամարտում։

Leave a Comment