«Ирония судьбы, или С легким паром» խորհրդային կատակերգությունն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի լավագույն ամանորյա ֆիլմերի ցանկում



Մշակույթ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Էլդար Ռյազանովի «Ирония судьбы, или С легким паром» խորհրդային կատակերգությունը ներառվել է Մեծ Բրիտանիայի լավագույն ամանորյա ֆիլմերի ցանկում: Այս մասին հայտնել է The Guardian-ը:

Կինոքննադատ Ֆիլ Հոադը նշել է, որ ընտրության մեջ ներառված է 1976 թվականի օրիգինալ ֆիլմը, այլ ոչ թե դրա ամերիկյան վերամշակված տարբերակը՝ Մարիուս Վայսբերգի «Ճակատագրի մասին» ֆիլմը, որը թողարկվել է 2022 թվականին։

Հոադը նաև նշել է, որ «Ճակատագրի հեգնանքը» ռոմանտիկ կատակերգություն է, որը լի է անհարմար, բայց զվարճալի պահերով, որոնցում կերպարները հաճախ ընկնում են բնորոշ ռուսական մելանխոլիայի մեջ՝ նվագելով կիթառ և կատարելով կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի երաժշտական ​​ստեղծագործությունները։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment