Վայոց Ձորում 3 մեքենա է բախվել, կան վիրավորներ – Armenia Today

Վայոց Ձորի մարզում դեկտեմբերի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ, հայտնում է Shamshyan.com-ը։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Գետափ գյուղի վարչական տարածքում, ժամը 13։00-ի սահմաններում բախվել են 20-ամյա Հրանտ Ս․-ի վարած Lexus մակնիշի, 23-ամյա Սարգիս Հ․-ի վարած Opel Zafira մակնիշի և 50-ամյա Արտակ Հ․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բաժանվել է երկու մասի։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։

Leave a Comment