
Հասարակական-քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր 2025թ․ վերջին օրն է, որի ընթացքում օր չկար, որ թե՛ աշխարհից, թե՛ մեր երկրից վատ դեպքի մասին լուր չտարածվեր, իսկ այդ դեպքերի մեղավորներն այնքան բազմազան են՝ իշխանության ներկայացուցիչներից սկսած, հանցագործներով ավարտած, որովհետև մարդկությունը կորցրել է միմյանց ապրումակցելու, սիրելու կարողությունը։
Տա՛ Աստված, որ կեսգիշերից՝ 2026թ-ի առաջին օրվանից սկսած մարդիկ գտնեն ավելի երջանիկ ապրելու համար անհրաժեշտ այն զգացումները, գործողությունները, որոնք կբարիացնեն մարդկությանն ու ավելի իմաստուն որոշումներով կառաջնորդվեն։
Թող 2026-ը աշխարհի բոլոր ժողովուրդների, աշխահասփյուռ հայ ժողովրդի, մեր ընտանիքների համար լինի խաղաղության տարի, թող կորչեն պատերազմները։
Իմաստություն բոլորիս, որպեսզի պահենք, փայփայենք մեր ԹԱՆԿԱԳԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,
ԻՐԱՐ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՆՈՐ՝ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄՈՏԱԼՈՒՏ ԳԱԼՈՎ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»։